November 28, 2024

Գնդակոծվել է ջերմանավը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 29 օգոստոսի, 166 (255)

Օգոստոսի 27-ի առավոտյան, Սուխումից ոչ շատ հեռու, Վրաստանի ջրային տարածքում առանց տարբերանշանների մի մարտական ուղղաթիռ գնդակոծել է «Կոմետա» տիպի մարդատար ջերմանավը: Զոհվել է 3 մարդ: Տեղացի դիտորդները ենթադրում են, որ այս պատահարը նախորդ օրվա դեպքի պատասխան քայլն է, երբ աբխազական գվարդիայի բռնագրաված նույն տիպի մի այլ ջերմանավը գնդակոծել էր վրացական զորքերին պատկանող մի ամբարձիչ նավ:

Ելույթ ունենալով Պետխորհրդի նիստում՝ Թենգիզ Սիգուան հաստատեց այն տեղեկությունը և հայտարարեց, որ իրեն հասած տվյալներով, գնդակոծության հետևանքով վիրավորվել են 12 մարդ, որոնցից 4-ը՝ ծանր: Հարձակումից հետո ուղղաթիռը ուղղություն է վերցրել  դեպի Սոչի: Վարչապետի պաշտոնակատարը բացառեց ուղղաթիռի պատկանելիությունը վրացական զորքերին, իսկ Անդրկովկասյան զինվորական օկրուգի ներկայացուցիչ Ս. Բեբաևը՝ ռուսական զորքերին: Վերջինիս տվյալներով, հակաօդային սարքերը այդ օրը չեն գրանցել որևէ վրացական ուղղաթիռի թռիչքը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives