«Երկիր», 1992թ., 29 օգոստոսի, 166 (255)
Մենք արդեն տեղեկացրել էինք, որ թշնամու կողմից բռնազավթված Շահումյանի շրջանում ավելի ու ավելի է ակտիվանում պարտիզանական շարժումը: Հայ հայդուկները, իրենց երդմանը հավատարիմ, շարունակում են հայրենի հողի ազատագրության սուրբ գործը:
Երեկ Շահումյանի շրջանի ռազմական շտաբից հայտնել են, որ հայդուկային ջոկատները, հանկարծակի բերելով թշնամուն և անսպասելի հարվածել հասցնելով, ազատագրել են Շահումյանի ամենակարևոր բնակավայրերից մեկը՝ Գյուլիստանը: Թշնամին խուճապահար փախել է, մարտի դաշտում թողնելով 6 սպանված: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան: