«Երկիր», 1992թ., 29 օգոստոսի, 166 (255)
Ադրբեջանի նախագահ Ա. Էլչիբեյը խիստ մտահոգված է հանրապետության սահմանների պաշտպանության վիճակով: Այդ հարցի շուրջ հրավիրված հատուկ խորհրդակցության ժամանակ Ադրբեջանի արտաքին գործոց նախարարությանը հանձնարարվել է հարևան պետությունների համապատասխան միջոցներ ձեռնարկել:
Համաձայն Ադրբեջանի հեռուստատեսության, վերջին ժամանակներս զգալիորեն աճել է սահմանախախտումների քանակը: Միայն օգոստոսի 23-ին Իրանի սահմանը խախտելու համար ձերբակալվել են 23 քաղաքացիներ, որոնք փորձում էին իրենց հետ տանել ազգային հարստություն ներկայացնող իրեր: