November 28, 2024

Լուսանկարը՝ հաղթանակի փաստում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Լուսանկարը՝ Հովհաննես Արմենակյանի

«Երկիր», 1992թ., 27 օգոստոսի, 164 (253)

Ասպատակվող Արցախը այս անգամ մեզ ներկայացավ լուսանկարիչ Հովհաննես Արմենակյանի լուսանկարների յուրօրինակ ցուցահանդեսով, որը կազմակերպել էր «Ավանգարդ» թերթի խմբակցությունը: Լուսանկարներից ամեն մեկը մի պատառիկ է Արցախի ու արցախցու կյանքից, մի հուշ: Նայում ես լուսանկարներին. ամեն ինչ պարզ ու հասկանալի է… Մարտնչում է արցախը երազում է խաղաղություն, տենչում միացումը: Այս զգացումներն ուղղակի և անուղղակի արտահայտվել են լուսանկարչի «որսած» պատկերներում:

… Մի բան հաստատ է. ազգադավություն և սրբապղծություն է այսօր Արցախում արցախցու կողքին չլինել: Մոտավորապես այս էին ասում նաև ազատամարտիկների հայացքները, որոնք լուսանկարվել էին ճակատամարտից առաջ կամ հետո: Նրանցից մի քանիսը արդեն նահատակվել են հայերի հողը պաշտպանելիս, բայց հայոց աշխարհում արձագանքում է  նրանց պատգամը. «Մի թողեք թուրքը պղծի մեր հողը, արատավորի մեր պատիվը, նորից սպանի հային ու կրկին արդար դուրս գա»:

— Թող այս ցուցահանդեսը կոչ դառնա բոլոր հայերիս՝ վայրկյան առաջ արցախցուն միանալու,— իր խոսքում ասաց հրապարակախոս Զորի Բալայանը:

Ցուցահանդեսին ներկա էին լրագրողների, հասարակական-քաղաքական գործիչներ:

Լուսանկարն էլ վավերացված պատմությունն է օրվա: Թող տա Աստված, որ այն չփաստի կորսված հայրենիքի պատմությունը:

Լուսանկարը՝ Հովհաննես Արմենակյանի

Լուսանկարը՝ Հովհաննես Արմենակյանի

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives