November 27, 2024

ԼՂՀ ներկայացուցիչը հանդիպեց Մ. Ռաֆայելիին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 27 օգոստոսի, 164 (253)

Երեկ առավոտյան Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Մանվել Սարգսյանը հանդիպել է ԵԱՀԽ-ի Ղարաբաղի հարցերով Մինսկի  խորհրդաժողովի նախագահ Մարիո Ռաֆայելիին:

Հանդիպման ընթացքում Ռաֆայելին մշտական ներկայացուցչին է հանձնել մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ կոչը: Ինչպես հաղորդել Մ. Սարգսյանը, ՀՅԴ ՄՏԿ-ի թղթակցի հետ ունեցած զրույցի ժամանակ, հանդիպման ընթացքում հիշեցնելով, որ ԼՂՀ-ն մարտական գործողությունները ողջ սահմանի երկայնքով դադարեցնելու մասին իր նախնական համաձայնությունն արդեն հայտնել է ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լ. Մելիք-Շահնազարյանի՝ Ռաֆայելիին ուղղված նամակում, միաժամանակ կասկած է հայտնել, թե նման անորոշ արտահայտություններով կազմված կոչը կարող է արդյունավետ լինել: «Մենք այն կարծիքը հայտնեցինք, թե նախ պետք է հստակեցնել, թե ինչ հարցերի շուրջ ենք համաձայնության գալիս, և որ մտադիր ենք ներկայացնել մարտական գործողությունների դադարեցման մասին տեքստի մեր տարբերակը: Միաժամանակ մեր դժգոհությունն արտահայտեցինք այն փաստի կապակցությամբ, որ Բաքվում նմանատիպ մի կոչ է հանձնվել նաև «Ղարաբաղի ադրբեջանցիների ներկայացուցիչ» ոմն Բախրամովին: Մենք հույս հայտնեցինք, որ բանակցություններում արհեստականորեն հայտնված, այսպես կոչված, 4-րդ կողմի հարցը կճշտվի օրերս Հռոմում կայանալիք ժողովում, հակառակ դեպքում հավատ չի ներշնչում խորհրդաժողովի նախագահի և ոչ մի գործողություն»,- ասաց Մ. Սարգսյանը:

ԼՂՀ-ն, ինչպես նաև հակամարտող կողմերից՝ Ադրբեջանը և Հայաստանը, մարտական գործողությունների դադարեցմանն ուղղված կոչին իրենց պատասխանները պետք է ներկայացնեն երեք օրվա ընթացքում:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives