«Երկիր», 1992թ., 26 օգոստոսի, 263 (252)
Իրանը մտադիր է գազամուղ կառուցել Նախիջևանի համար և այդ հանրապետության հետ ստեղծել տնտեսական համագործակցության սերտ հարաբերություններ: Թեհրանի ռադիոն հաղորդել է, որ Նախիջևանի Հանրապետության ղեկավար Հեյդար Ալիևը Իրանի մայրաքաղաք կատարած իր եռօրյա այցի ավարտին 2 փաստաթուղթ է ստորագրել: Դրանցով նախատեսվում է գազամուղի անցկացում, հյուպատոսությունների փոխանակում և Նախիջևանի ու Իրանում գտնվող մահմեդական սրբավայր Ռասիդ քաղաքի միջև օդային հաղորդակցության ուղիների ստեղծում: