«Երկիր», 1992թ., 26 օգոստոսի, 263 (252)
Օգոստոսի 24-ին Ն. Նազարբաևը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Ա. Էլչիբեյի և Հայաստանի Հանրապետության նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի հետ: Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող դրությունը:
Ըստ նույն աղբյուրի, Ղազախստանի նախագահը հակամարտ կողմերի միջև իբրև միջնորդ հանդես գալու պատրաստակամություն է հայտնել և կողմերին կոչ արել անհապաղ բանակցություններ սկսել: Նախագահները համաձայնության են եկել մոտ ժամանակներս Ալմա Աթայում Ղազախստանի, Ադրբեջանում և Հայաստանի արտաքին գործոց նախարարների եռակողմ բանակցությունները անցկացնելու վերաբերյալ, որոնց նպատակն է լինելու շահագրգիռ կողմերի դիրքորոշումների հաշվառմամբ փոխադարձ ընդունելի ու համաձայնեցված քայլերի որոնմամբ: