«Երկիր», 1992թ., 26 օգոստոսի, 263 (252)
«Ելնելով այն հանգամանքից, որ կտրուկ սրվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ կապված Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի դեմ շարունակվող ագրեսիայի հետ, իմ այցելությունը Երևան, Լեռնային Ղարաբաղի հարցով Մինսկի խորհրդաժողովի նախագահ Մարիո Ռաֆայելի հետ հանդիպման համար հնարավոր չէ»,- «Սնարքի» թղթակցին հայտնել է ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը: Միաժամանակ նա հույս է հայտնել, որ այնուամենայնիվ պրն. Ռաֆայելին ցանկություն կցուցաբերի իրավիճակին ավելի հանգամանորեն ծանոթանալու համար այցելել Ստեփանակերտ: