«Երկիր», 1992թ., 26 օգոստոսի, 263 (252)
Օգոստոսի 25-ի երեկոյան Երևան ժամանեց ԵԱՀԽ-ի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը նվիրված Մինսկի միջազգային խորհրդաժողովի նախագահ, իտալացի դիվանագետ Մարիո Ռաֆայելին: Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Ռաֆայելիին դիմավորել է ՀՀ արտաքին գործոց նախարարի տեղակալ Գևորգ Ղազինյանը: Ժամը 8:30-ին Մարիո Ռաֆայելիին ընդունել է ՀՀ արտաքին գործոց նախարար Րաֆֆի Հովհանիսյանը: Այսօր Ռաֆայելիին կընդունի ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: