November 27, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Ռազմական գործողությունները Աբխազիայում շարունակվում են

Ռազմական գործողությունները Աբխազիայում շարունակվում են

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 25 օգոստոսի, 1992թ., թիվ 162 (251)

Օգոստոսի 22-23-ը, շարունակվում էին աբխազ մարտիկների ռազմական գործողությունները Օչամչիրի շրջանում: Ըստ Թբիլիսիից ստացված տվյալների, աբխազ գվարդիականները պայթեցրել են Կոտոր գետի վրայի 70 մետրանոց ավտոմոբիլային կամուրջը և դրանով արգելել են բռնազավթիչների՝ Աբխազիայից դուրս տանել ժողովրդից կողոպտված գույքն ու հարստությունը:

Ըստ մի շարք աղբյուրների, Թբիլիսիում վրացական ոստիկանությունը բերվել է լրիվ մարտական վիճակի: Վրացական բանակի շտաբի պետը հայտնել է, որ համաժողովրդական հավաքագրումը հնարավոր չէ զենքի բացակայության պատճառով: Հիշեցնենք, որ օր առաջ Շևարդնաձեն զգուշացրել էր հինգ միլիոնանոց վրաց բանակ կազմելու մասին:

Աբխազիայի Հանրապետությունում կազմել է մի հանձնախումբ, որը պիտի ուսումնասիրի բռնազավթված տարածքում Պետխորհրդի զորքերի կողմից կատարված կողոպուտի, սպանությունների, մարդկանց հափշտակման դեպքերը: Այժմ հավաքվում են փաստեր ու տուժածների ցուցմունքներ: Որոշվում է նաև այն մարդկանց պատասխանատվության ենթարկելու հարցը, ովքեր նպաստել են վրացական զորքերի մուտքը Աբխազիա:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives