«Հայաստանի Հանրապետություն», 28 հունվարի, 1992թ., թիվ 17 (362)
Հունվարի 27-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանը աշխատանքային հանդիպում ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի հետ: Զրույցի ընթացքում Ա. Մկրտչյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղում անցկացված պատգամավորական ընտրությունների, իշխանության բարձրագույն մարմինների ձևավորման ընթացը, ստեղծված իրադրության պայմաններում բնակչության կենսապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Քննարկվեցին երկու խորհրդարանների միջև համակողմանի համագործակցության հաստատմանն առնչվող հարցեր:
ԳԽ մամուլի կենտրոն-Արմենպրես