November 28, 2024

ՀՀ ԳԽ մի խումբ պատգամավորների հայտարարությունը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off

«Հայաստանի Հանրապետություն», 17 հունվարի, 1992թ., թիվ 10 (355)

Հայկական հեռուստատեսության «Հայլուր» լրատվական ծառայության գործունեության դադարեցումը, մեր կարծիքով, կառավարական մարմինների կողմից անկախ լրատվության գոյության և զարգացման դեմ ուղղված քայլ է, որը կարող է անցանկալի նախադեպ դառնալ խոսքի ազատության հետագա անօրինական սահմանափակումների համար:

Առավել մտահոգիչ է այն փաստը, որ «Հայլուրի» կասեցումը տեղի ունեցավ հունվարի 1-ի երեկոյան ՀՀՇ-ի վարչության նախագահ, հանրապետության նախագահի ներքին քաղաքականության և սոցիալական հարցերի գծով խորհրդական Վանո Սիրադեղյանի ելույթից հետո:

Կատարվածն անընդունելի է ժողովրդավարության սկզբունքների և իրավական պետության ստեղծման տեսանկյունից:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives