«Հայաստանի Հանրապետություն», 17 հունվարի, 1992թ., թիվ 10 (355)
Ինչպես արդեն հաղորդել ենք, հունվարի 7-ին, ԱՄՆ-ի պետական դեպարտամենտում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության արտաքին գործոց նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի և ԱՄՆ-ի պետական քարտուղար Ջեյմս Բեյքըրի հանդիպումը, որի ժամանակ նոտաներ փոխանակվեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ: Շրջագայություններից վերադառնալուց հետո, երեկ ՀՀ արտգործնախարարը մամլո ասուլիս անցկացրեց հայ և արտասահմանյան լրագրողների համար: