«Հայաստանի Հանրապետություն», 14 հունվարի, 1992թ., թիվ 7 (352)
Հունվարի 13-ի նիստում, որը վարում էր ՀՀ պետական նախարար, հանձնաժողովի փոխնախագահ Ռուբեն Չիֆթալարյանը, լսվեցին «Հայգազի», «Հայգազարդի», երկաթուղու Երևանի բաժանմունքի ղեկավարների հաղորդումները գազի և հեղուկ վառելանյութի ստացման վիճակի մասին։ Գազի մուտքը փոքր-ինչ ավելացել է, որը տրվում է Երևանի ջերմաԷլեկտրակայանին, քանի որ Վրաստանի տարածքում երկաթուղայինների գործադուլի պատճառով մազութ չի ստացվում։ Այսպիսով, սպասվելիք բարելավումը տարբեր պատչառներով ձգձգվում է, և վառելիքաԷներգետիկ իրավիճակը հանրապետությունում մնում է ծայրահեղ լարված։ Այս պայմաններում էներգիայի նպատակահարմար բաշխումն ու խնայողաբար ծախսումը շարունակում են մնալ իբրև ճգնաժամը չխորացնելու կարևորագույն քայլերից մեկը։
Որոշվեց որպես հարկադրյալ միջոց հունվարի 14-ից կրկին դադարեցնել ընդամենը 3 օր առաջ վերսկսված արդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքը և մեծացնել հովհարային անջատումների տևողությունը, շարունակելով առաջին հերթին ապահովել հացի գործարանների, հիվանդանոցների և կենսապահովման այլ օբյեկտների էներգամատակարարումը։