«Երկիր», 9 հոկտեմբերի, 1992թ., թիվ 195 (284)
Չորեքշաբթի օրը Գուդաուտայում բացվել է Աբխազների համաշխարհային համաժողով: Նրա աշխատանքներին մասնակցելու համար ժամանել են 135 պատվիրակներ ԱՊՀ-ի երկրներից, ինչպես նաև Թուրքիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Հոլանդիայից և այլն: Հյուրերին ողջունել է Աբխազիայի ԳԽ նախագահ Վլադիասլավ Արձինբան:
Աբխազական ղեկավարը խոսել է Վրաստանի դեմ վարվող պատերազմի արդարացի բնույթի մասին: Նրա կարծիքով հենց այդ պատճառով աբխազներին օգնում են շատ երկրների ներկայացուցիչներ, այդ թվում ուկրաինացիներ, ռուսներ, ղազախներ, կաբարդինցիներ, չեչեններ, ադիգեյցիներ: