«Երկիր», 9 հոկտեմբերի, 1992թ., թիվ 195 (284)
Եթե հոկտեմբերի 11-ին Հայաստանի խորհրդարանի 20 թափուր տեղերի համար նշանակված ընտրությունները ձախողվեն, ապա դրա հիմնական պատճառը կհանդիսանա հանրապետության սոցիալ-տնտեսական ծանր ճգնաժամը: Այս մասին երեկ մամուլին համար տված հաղորդման ժամանակ հայտնեց ԳԽ-ի մամլո քարտուղար Ա. Անտինյանը: Պատասխանելով Ա.Մ.-ի թղթակցի հարցին, նա նշեց, որ մտահոգություն կա, թե ընտրությունների մի շարք ընտրատարածքներում կարող են չկայանալ: Նա նշեց, որ այդ դեպքում մեղքի իր բաժինը կունենա նաև ԳԽ-ի ներկայիս ոչ արդյունավետ աշխատանքը:
Մամլո կենտրոնի հաղորդման համաձայն թափուր 20 տեղերի համար Հայաստան 12-ից ավելի կուսակցություններ ներկայացել են 35-ից ավելի թեկնածուներ: Ընդհանուր առմամբ, ընտրություններին մասնակցելու են 141 թեկնածու: Մեկ թեկնածու ներկայացրել է Հայաստանի կոմունիստական կուսակցությունը: