«Երկիր», 9 հոկտեմբերի, 1992թ., թիվ 195 (284)
Հայաստանը միշտ հանդես է եկել ԱՊՀ-ի երկրների փոխհարաբերություններում համաձայնեցված ջանքերի, համագործակցության և կարգուկանոնի օգտին, սակայն հանրապետությունը դեմ է վերազգային ինչ-որ մարմնի ստեղծմանը, որը ղեկավարի բոլոր հանրապետությունները: Այդ մասին «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Ժ. Լիպարիտյանը: Նրա խոսքերով, Հայաստանը մեծ կարևորություն է տալիս հոկտեմբերի 9-ին Բիշքեկում կայանալիք հանդիպմանը և ակնկալում է, որ փոխշահավետ համագործակցության հարցերի քննարկումը արգասաբեր բնույթ կկրի: