«Երկիր», 8 հոկտեմբերի, 1992թ., թիվ 194 (283)
Հայաստանի Հանրապետության գիտությունների ակադեմիային առընթեր սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնը հասարակության շրջանում հարցում է անցկացվել՝ որոշելու Հայաստանի քաղաքական կուսակցությունների ռեյտինգը:
Այն հարցին, թե որ քաղաքական կուսակցությունն եք նախընտրում, եղել են հետևյալ պատասխանները. 20 տոկոսն արտահայտվել է Հայ Յեղափոխական Դաշնակցության, 17 տոկոսը՝ ՀՀՇ-ի, 4.33 տոկոսը՝ Ռամկավար ազատական կուսակցությանը, 3.83 տոկոսը՝ կոմունիստական կուսակցության, 2.67. տոկոսը՝ ԱԻՄ-ի օգտին: Վերոհիշյալ հարցումները ցույց են տալիս, որ պատասխանողի 58.67 տոկոսը նշել են, որ իրենք չեն նախընտրում Հայաստանում գոյություն ունեցող և ոչ մի կուսակցություն: