«Երկիր», 8 հոկտեմբերի, 1992թ., թիվ 194 (283)
Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ նախագահ Էլչիբեյը Ղարաբաղի հարցը մտադիր է քննարկել Ռուսաստանի նախագահ Ելցինի հետ, հոկտեմբերի 12-ին Մոսկվայում կայանալիք հանդիպման ժամանակ:
Մոսկվայում Ադրբեջանի ներկայացուցչության մամլո ծառայության վկայությամ երկու նախագահների հանդիպման ժամանակ կքննարկվեն հիմնականում քաղաքական բնույթի հարցեր:
Նույն աղբյուրի համաձայն, Ադրբեջանի նախագահ Էլչիբեյը չի մասնակցի հոկտեմբերի 9-ին ԱՊՀ երկրների Բիշքեկում կայանալիք գագաթնաժողովին: Չճշտված տեղեկությունների համաձայն, Բիշքեկի ժողովին ներկա կգտնվեն ադրբեջանական դիտորդներ, Գերագույն խորհրդի նախագահ Ի. Համբարովի գլխավորությամբ: