«Երկիր», 8 հոկտեմբերի, 1992թ., թիվ 194 (283)
ԼՂՀ-ի ԳԽ նախագահությունը որոշել է շարունակել ՀՀ ղեկավարության հետ 2 ամիս առաջ սկսած քաղաքական խորհրդակցությունները: Այդ նպատակով կիրակի, հոկտեմբերի 11-ին, երևան է ժամանելու հանրապետության ԳԽ պատվիրակությունը ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանի Գլխավորությամբ:
Ինչպես Ա.Մ-ի թղթակցին հայտնել է Գորգի Պետրոսյանը, քաղաքական խորհրդակցությունների նոր փուլում սկսելու որոշումը կապված է «ԼՂՀ-ի շուրջ ռազմաքաղաքական իրավիճակի կտրուկ սրման հետ»: Մինչդեռ հոկտեմբերի 6-ին արդեն Երևան է մեկնել ԼՂՀ Պաշտպանության Պետական կոմիտեի նախագահ Ռ. Քոչարյանը: Պաշտոնապես հայտարարվել է, որ Երևան կատարվող այցելության նպատակը տնտեսական տագնապալի իրավիճակի կարգավորման խնդիրն է: