November 27, 2024

Արտգործնախարարը պարզաբանումներ է տալիս

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 7 հոկտեմբերի, 1992թ., թիվ 193 (282)

Հայաստանի արտաքին գործոց նախարարության մամուլի ծառայությունը երեկ հանդես գալով հայտարարությամբ, մերժեց նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին ուղղված նախագահի խորհրդական Վահան Փափազյանը և մամլո քարտուղարի տեղակալի քննադատությունները, նշելով, որ դրանք պետք է դիտվեն որպես անձնական կարծիք:

Հայտարարության մեջ ընդգծվեց, որ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը ԱՄՆ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ չի քննադատեն նախագահ Բուշին և նրա վարչակազմը, այլ մասնավորապես անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև արհեստական հավասարության գիծ անցկացնելու քաղաքականությանը:

Հիշեցնենք, որ նախագահի խորհրդական Վահան Փափազյանը Ա.Մ.-ի հետ ունեցած զրույցի ընթացքում, Ր. Հովհաննիսյանի այս խոսքը սխալ էր նկատել և նշել էր, որ «այն կապ չունի Հայաստանի պաշտոնական քաղաքականության հետ»:

Ինչ վերաբերում էր ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը, խոսելով Միացյալ Նահանգներում ապրող հայերի դրության մասին, բոլորովին էլ նպատակ չի ունեցել խառնվելու ԱՄՆ-ի ներքին գործերին: Հայաստանում հստակ տիրում է այն կարծիքը, որ ԱՄՆ-ի ընտրությունները այդ երկրի քաղաքացիների գործն է:

ՀՀ արտաքին գործոց նախարարության անունից հրապարակված հայտարարության մեջ հույս հայտվեց, որ «Ազգ» թերթում նախարարության վերաբերյալ հրապարակված հոդվածը ընդամենը հոդվածագրի մտածումներն է պարունակում և ոչ այն հրապարակված կուսակցության: Միաժամանակ նշվեց, որ հոդվածը լի էր ոչ ճիշտ փաստերով, մեկնաբանություններով և ուղղակի միտում ուներ սկանդալներ փնտրել:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives