«Երկիր», 7 հոկտեմբերի, 1992թ., թիվ 193 (282)
«ԱՄՆ-ի պետքարտուղար Լ. Իգլբերգերը ՀՀ ԱԳ նախարար Ր. Հովհաննիսյանին՝ Վաշինգտոնում ունեցած իրենց հանդիպման ընթացքում հայտարարել է, որ մինչև ձմեռ ԱՄՆ-ի կողմից Հայաստան պետք է ուղարկվի 90 հազար տոննա ցորեն, ինչպես նաև Հայաստանի փախստականներին պետք է հատկացվի 2,1 միլիոնի չափով օգնություն»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Նավասարդյանը: