«Երկիր», 6 հոկտեմբերի, 1992թ., թիվ 192 (281)
Ըստ «Ինտերֆաքսի», Աբխազիայի աշխարհազորի շտաբից հայտնել են, որ հոկտեմբերի 5-ին առավոտյան, ժամը մոտ 5-ին Գագրա քաղաքի մոտ, վրացական զորքերը հրասայլերի ուղեկցությամբ գրոհել են աբխազական դիրքերի վրա: Պետխորհրդի զորքերին հաջողվել է առաջ շարժվել, սակայն, աբխազական ուժերը, անցնելով հակահարձակման, վրացիներին ետ են շպրտել նախկին դիրքերը: Շտաբի տվյալներով, ժամը 8-ից, Գագրայի մոտ ուժգին փոխհրաձգություն է ընթանում:
Նույն աղբյուրի հաղորդման համաձայն, Օչամչիրի քաղաքի շրջանում վրացական կողմը ուժերի վերախմբավորում է կատարում՝ կուտակելով զրահատեխնիկա և կենդանի ուժ: