«Երկիր», 6 հոկտեմբերի, 1992թ., թիվ 192 (281)
Վերջին երկու օրերում իրավիճակը Գորիսի շրջանի սահմանամերձ գյուղերում, Գորիս-Լաչին ողջ երկարությամբ և մարդասիրական միջանցքի անվտանգությունն ապահովող հայկական ինքնապաշտպանական ուժերի դիրքերի ուղղությամբ շարունակվում է մնալ խիստ լարված: Ճշտվել է հոկտեմբերի 3-ին, Լաչինի շրջանի Ղոջազ գյուղի շրջակայքում ծավալված թեժ մարտերի ընթացքում վիրավորվածների թիվը: Վիրավորվել է 21 ազատամարտիկ:
Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը, նույն շրջանում ծավալված թեժ մարտերի ընթացքում հայկական կողմից զոհվել են 10 ազատամարտիկ: Կան վիրավորներ:
Հոկտեմբերի 4-ին, Լաչինի շրջանի հյուսիս-արևմտյան և հարավ-արևելյան դիրքերում տեղակայված ադրբեջանական կանոնավոր ստորաբաժանումների և հայկական ինքնապաշտպանական ուժերի միջև ծավալված մարտերի ժամանակ զոհվել են 2 և վիրավորվել 4 ազատամարտիկ: Հոկտեմբերի 5-ին, վաղ առավոտից, մարտական գործողությունները տեղափոխվել են Սաֆյան գյուղի շրջակայքը: Մեկ ազատամարտիկ վիրավորվել է:
Իրադրությունը խիստ պայթյունավտանգ է Գորիսի շրջանի Խնածախ, Խոզնավար, Տեղ, Խնձորեսկ, Կոռնիձոր գյուղերի, ինչպես նաև Շուռնուխ-Կատարի տեղամասի ուղղությամբ: Հոկտեմբերի 5-ի առավոտվանից սկսվել և մինչև երեկո շարունակվել է Գորիսի շրջանի սահմանամերձ բնակավայրերի հրետակոծությունը:
Իրավիճակը հատկապես լարված է Խոզնարում, Տեղում, Կոռնիձորում: Հրթիռակոծության հետևանքով Տեղում կան մեծ ավերածություններ: Խաղաղ բնակիչներից 2-ը զոհվել են, 2-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Գորիս հիվանդանոց:
Գորիս-Լաչին մարդասիրական միջանցքի համար մղված մարտերի ընթացքում ադրբեջանցիները օգտագործել են ռազմական ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ինչպես նաև մեծ քանակությամբ հետևակ: Երեկ մինչև ժամը 13-ը, ադրբեջանական ռազմական ին ինքնաթիռներից մի քանի անգամ ռմբակոծվել է մարդասիրական միջանցքի տարածքը: Տուժածների մասին տվյալները ջնջված է: