«Երկիր», 22 հոկտեմբերի ի, 1992թ., թիվ 191 (280)
Հպարտ Շահումյանը գերության մեջ է: Բայց Շահումյանի հողը վառվում է թշնամու ոտքի տակ: Շահումյանցին երբեք չի հաշտվի հայրենիքի կորստի հետ: Մարտադաշտ է ողջ Շահումյանը: Հողը: Երկինքը:
Սեպտեմբերի 29-ին Շահումյանի երկնքում աղետի ենթարկվեց պարտիզանական ուղղաթիռը: Դեսանտը չկարողացավ հասնել նպատակին: Թանձր մառախուղը ողբերգության պատճառ դարձավ:
Զոհվեցին օդաչուներ Հայկ Կիրակոսյանը, Էդվարդ Խաչիկյանը, Գառնիկ Դաբիելյանը: Բազմիցս ակոսել էին նրանք Արցախի երկինքը, զենք, զինամթերք, սնունդ հասցրել պարտիզաններին…
Հավերժ փառք նրանց: Զոհվեց Ստեփանակերտի օդանավակայանի պետ Մաքսիմ Բաղամյանը: Օդանավակայանի պետ էր, բայց գնում էր պարտիզանների հետ կռվելու: Որպես ռադիստ: Կռիվն ամենուր է:
Հավերժ փառք նրան:
Հայրենիքի հողին ոտք չդրած՝ զոհվեցին շահումյանցի պարտիզաններ Ժորա Սարգսյանը, Մայիս Առուստամյանը, Ֆուրման Գյորգյանը, Ռուսլան Հովհաննիսյանը:
Թերի մնաց նրանց կռիվը: Անավարտ մնաց սուրբ նպատակը: Հավերժ փառք նրանց: ԵՎ հավերժ փառք նրանց, ովքեր կիրագործեն սուրբ նպատակը, կռիվը կհասցնեն հաղթական վախճանին. Շահումյանը ազատագրվելու է, շահումյանի հողը վառվելու է թշնամու ոտքի տակ: