«Երկիր», 22 հոկտեմբերի, 1992թ., թիվ 191 (280)
Հայերը հայտնում են, որ ադրբեջանցիները օգնություն են ստանում
Հայաստանի արտգործնախարարը հայտնել է, որ Թուրքիան ռազմական անձնակազմ և զենք է ուղարկում Ադրբեջան՝ օգնելու գրավել հայաբնակ Լեռնային Ղարաբաղը: «Եթե Թուրքիան հետ չկանգնի, տարածաշրջանում իրավիճակի հետագա վատթարացում է սպասվում»,- հարցազրույցի ժամանակ ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Հայաստանն ու Ադրբեջանը 4 տարի շարունակ պայքարում էին այդ տարածքի համար, որն իր չափերով չի գերազանցում Դելավարը:
Կալիֆորնիայում ծնված նախարարը Ադրբեջանին ամբաստանեց նաև բանակցություններից խուսափելու, Լեռնային Ղարաբաղի տարածքի 25 տոկոսը զավթելու, հազարավոր հայերի վտարանդի դարձնելու և ընդհանրապես «հիմնահարցը ուժով լուծելու դիտավորության» մեջ:
«Հայաստանը շահագրգռված է խաղաղասեր և ժողովրդավար հարևաններ ունենալ, սակայն Ադրբեջանի բռնած ուղին նրա օգտին չի խոսում»,- ասել է նա՝ կանխագուշակելով, որ ամբողջ Հարավային Կովկասը կներքաշվի ընդհարման մեջ: դրա հետևանքը կլինի ՆԱՏՕ-ի միջամտությունը, որի անդամն էր Թուրքիան:
Թուրքիան և Իրանը մրցակցում են նախկին Միության մուսուլմանական հանրապետությունների վրա իրենց ազդեցությունը տարածելու համար, ընդ որում, Թուրքիայի՝ աշխարհիկ կառավարություն ունեցող իսլամական պետության դերը հաճախ հակադրվում է Իրանի խիստ կրոնական նկարագրին:
Ր. Հովհաննիսյանը պնդում է, որ վերջին ամիսներին Թուրքիան ծառայության մեջ գտնվող և պահեստի սպաներ է ուղարկել Ադրբեջանի բանակ վերապատրաստելու, ինչպես նաև Արևելյան Գերմանիայից զենք է գնել 0028ընդ որում՝ մի մասը որպես Ծոցի պատերազմի ընթացքում շարքից դուրս եկած) Ադրբեջանի համար:
«Հայաստանը փորձում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, սակայն ցանկալի պատասխանի չի արժանանում»,- ասել է Ր. Հովհաննիսյանը: Հայերը Լեռնային ղարաբաղը համարում են «պատմական Հայաստանի վերջին պատանդը». այն Ադրբեջանի կազմի մեջ էր մտել 1921է. վերջին՝ բռնակալ Ստալինի որոշմամբ: 1988թ. Այն անկախություն է հռչակել:
Թուրքիան Հայաստանի նկատմամբ «երկրորդական շրջափակում» է կիրառում, բորբոքելով 1915թ. գագաթնակետին հասած հնադարյան թշնամանքը: Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով. եթե Թուրքիան ցանկան «բացել» օտոմանյան թուրքերի կատարած զանգվածային ջարդերի պատմությունը, ապա Հայաստանը պատրաստ է այն քննարկել»:
«Մաքրվելը Թուրքիային կօգնի միջազգային առումով»,- ասել է նա,- շատ Թուրքեր ծանոթ են հարցին, սակայն այդ գիտակցությունը դեռևս քաղաքական մակարդակի վրա չէ»,- ասել է նա:
Թուրքիան հապճեպ հրաժարվել է ճանաչել իր մեղքը 200 հազարից ավելի հայերի մահվան մեջ: Ր. Հովհաննիսյանը հայտնել է նաև, որ հայերի ազգային ինքնությունը ձևավորվել է դժբախտ պատմական անցյալի հիման վրա: «Մենք չենք կարող մոռանալ պատմության դասերը, բայց պետք է նաև առաջ ընթանալ»:
ԱՄՆ-ի մամուլի մատուցմամբ Ր. Հովհաննիսյանը Լեռնային Ղարաբաղի պատերազմը համարում է «ոչ թե հանուն կրոնական կամ տարածքային նվաճումների, այլ Ստալինի ազգային քաղաքականության դեմ ուղղված պայքար», որում հայերը հիմնական զոհն են եղել: