«Երկիր», 22 հոկտեմբերի, 1992թ., թիվ 191 (280)
Երեկ Ամերիկայի Միացիայալ Նահանգների պետքարտուղարության պետի օգնական Ռիչարդ Կաուզլարիչը, որ նոր է Երևան ժամանել, հանդիպում պետք է ունենար Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Նախագահը, մամլո կենտրոնի համաձայն, Ռ. Կաուզլարիչի այցելությունը դիվանագիտական բնույթ ունի: Նա փորձելու է ճշտել Հայաստանի տեսակետները տարբեր հարցերի վերաբերյալ:
Մամլո ծառայությունը չի նշում ճշտվելիք հարցերի շրջանակը, սակայն հավանաբար, Միացյալ Նահանգները անհանգստացած են մի քանի օր առաջ, նախագահ Բուշի հասցեին Հայաստանի արտգործնախարարի քննադատություններից: