«Երկիր», 22 հոկտեմբերի, 1992թ., թիվ 191 (280)
Պաշտոնական այցով Ամերիկայում գտնվող Թ. Գասումովը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ադրբեջանական խմբագրությանը տված հարցազրույցում անդրադարձել է ադրբեջանա-թուրքական հարաբերություններին և մասնավորապես նշել, որ Թուրքիայի հետ կապերը Ադրբեջանի համար հատկապես գերադասելի են, քանի որ երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի ընդլայնման համար չկա որևէ խոչընդոտ: «Մենք ամեն դեպքում, նույնիսկ միջազգային ասպարեզում, ներառյալ դիվանագիտությունն ու արտաքին քաղաքականությունը, ձգտելու ենք հանդես գալ նույն դիրքերից, որպեսզի օգնության կանչով պաշտպանենք միմյանց»: