«Երկիր», 22 հոկտեմբերի, 1992թ., թիվ 191 (280)
Երեկ ՀՀ նախագահի մամլո քարտուղարի տեղակալ Արամ Աբրահամյանը, պատասխանելով Ա.Մ.-ի թղթակցի հարցին, հայտնել է. «Նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանը նույնպես այն համոզմունքն ունի, որ Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ քաղաքական բանակցությունները պետք է հաջորդեն կայուն զինադադարի հաստատմանը»: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Երևանում իր այցելության ժամանակ Ռուսաստանի վարչապետ Եգոր Գայդարը հայտարարել է, որ պետք է ձեռնպահ մնալ քաղաքական լուծումներից և զինադադար հաստատել, ինչպես դա եղավ Օսեթիայում և Պրիդենստրովում: