November 27, 2024

Կտրոններով յուղ՝ ազգաբնակչությանը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 22 հոկտեմբերի, 1992թ., թիվ 191 (280)

ՀՀ կառավարության կարգադրությամբ, 1992 թվականի հոկտեմբեր ամսից հանրապետության ազգաբնակչությանը կտրոններով կենդանական յուղ վաճառելու նպատակով, առևտրի նախարարությանը Հայկոոպի վարչությանը հանձնարարվել է կազմակերպել կենդանի յուղի ներմուծումը հանրապետություն: Յուղի վաճառքը կսկսվի հոկտեմբերի 15-ից՝ յուրաքանչյուր բնակչին 200 գրամի, իսկ սահմանամերձ շրջանների և աղետի գոտու բնակիչներին՝ 250 գրամ հաշվարկով:

Ներքին գործերի նախարարությանը հանձնարարված է ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ վաճառքի ընթացքում հնարավոր չարաշահումները կանխելու համար: Կարգադրության կատարման հսկողությունը դրված է պետական նախարար Գ. Վարդանյանի վրա:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives