«Երկիր», 22 հոկտեմբերի, 1992թ., թիվ 191 (280)
Երեկ առավոտյան Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղից թշնամին վերստին ականանետային ու գնդացրային կրակ է բացել Տավուշի շրջանի Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր և Այգեպար գյուղերի պաշտոնական դիրքերի վրա: Թշնամիները կրակը սաստկացնում էին պատասխան կրակի ակնկալիքով և այդ մասին չեն զլանում հիշեցնել իրենց դիրքերից հայերեն գոռալով՝ ինչու չեք պատասխանում: Տավուշի ինքնապաշտպանական ուժերը փորձում էին չենթարկվել սադրանքին: