«Երկիր», 22 օգոստոսի, 1992թ., թիվ 161 (250)
Վիրջին տարիեների ընթացքում հանցագործ աշխարհի ակնհայտ աշխուժացումը իսկական չարիք է դարձել ժողովրդի համար։ Այս պայմաններում ինչպի՞սի առօրյայով է ապրում հանրապեաության քրեական հետախուզության ծառայությունը, ի՞նչ հոգսեր ունի, և ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում հանցագործությունների աճը կասեցնելու համար։ Այս հարցերին ՀՀ ՆԳ նախարարության քրեական հետախուզության վարչության պետ, միլիցիայի գնդապետ Գեորգի Ադամյանին խնդրեց պատասխանել մեր աշխաաակից Ավիկ Մարությանը։
Քրեական հետախուզության գծով կատարված հանցագործությունների քանակը վերջին 5 տարվա ընթացքում եռապատկվել է. այն արդեն անցել է 10000-ից։ Այս պայմաններում բնական էր ենթադրել, որ կառուցվածքային եւ ծառայական թվակազմի առումով անհրաժեշտ փոփոխություններ պիտի կրի նաեւ քրեական հետախուզության ծառայությունը։ Սակայն հիմա մեզ մոտ հաստիքային սով է, ոչ մի հաստիք չի ավելացել։ Ներքին զործերի շուրջ 15000 աշխատողներից հանրապետության քրեական հետախուզությունում ընդգրկված է ընդամենը մոտ 350 մարդ։ Եթե մեզանից պահանջում են կասեցնել հանցագործությունների աճը, պիտի նաև համապատասխան օժանդակություն ցույց տան. օպերլազորների թիվը, քննչական ապարատը, որը շատ կարևոր օղակ է մեր շղթայում, պետք է կրկնապատկվի, եռապատկվի։ Հիմա, փաստորեն, ամբողջ ծավալով քննություն կատարել հնարավոր չէ։ Եթե մի քննիչի ձեռքին կա 50-100 գործ, պարզ չէ՞, որ նա հասցնելու է միայն կասեցման որոշումներ կայացնել։ Նա ամեն մի գործի նույնիսկ մեկ օր հատկացնել չի կարող։
Մենք մոռացել ենք, որ հանցագործությունը կանխարգելիչ ամենակարևոր և արդյունավետ աշխատանքը դրանք լրիվ բացահայտելն ու հանցագործներին պատժելն է. ուրիշ բանաձև չկա, մնացած բոլոր միջոցառումներր ածանցյալ են։
Հաստիքային պակասից զատ, մեր աշխատանքին շատ է հարվածում օպերլիազորների, մյուս աշխատակիցների ցածր աշխատավարձը։ Մարդիկ այսօրվա պայմաններում ամսական ստանում են 1500, 1600 ռուբլի։ Բայց չէ՞ որ երբ մարդը գնում է գնդակի դեմ, պիտի համոզված լինի, որ իր ընտանիքը, երեխաները ապահով վիճակում են, նորմալ թոշակ կստանան։ Պատկերացրեք իմ վիճակը, երբ մարդկանց ուղարկում եմ զինված հանցագործների դեմ։ Եվ եթե մի խումբ աշխատում է, մինչեւ օպերացիայի ավարտը անհանգստությունից, ինչպես ասում են, կյանքերիս կեսը գնում է։ Ուղղակի մեզ մոտ մնացել է պրոֆեսիոնալների մի կորիզ, որը առանց աշխատավարձին նայելու՝ պտտեցնում է մեր աշխատանքի անիվը։ Բայց այդ սերունդն էլ կգնա. վերջն ի՞նչ է լինելու։ Իզուր չի ասված՝ «ժլատը ծախսում է երկու անգամ»։ Երբ ՆԳ նախարարությունը աշխատավարձերի բարձրացման հարցով դիմում է կառավարությանը, վերջինիս որոշ անդամներ ասում են, թե միլիցիան առանց այդ էլ լավ է ապրում։ Ես չգիտեմ, թե նրանք ինչ նկատի ունեն, բայց նման մոտեցմամբ հեռու չես գնա։ Թող այդպիսիք սոցիոլոգիական հարցում անցկացնեն մեր ծառայողների ընտանիքների անդամների հետ եւ իրական պատկերացում կազմեն լավ ու վատ ապրելու մասին։
Ընդհանրապես, մեր հասարակական գիտակցության մեջ բացասական տեղաշարժներ են կատարվել. մի տեսակ հուսալքության մթնոլորտ է, որը բացառում է մարդկանց քաղաքացիական ակտիվ դիրքորոշում:. Պատճառները երկուսն են՝ վախը և անտարբերությունը: Մեր աշխատակիցները հիմա չեն կարողանում լիարժեք տվյալներ ստանալ կատարվածի մասին մինչև անգամ տուժողից: Վախը հասկանալի է. հանրապետությունում այնպիսի բաներ են կատարվում, որ առաջ չէինք էլ կարող պատկերացնել, բայց անտարբերությունն աններելի է։ Օրը ցերեկով մարդ են սպանում, մեկը գոնե զանգ չի տալիս, ոչ թե ցուցմունք, տեղեկություն էլ չեն տալիս։ Այսպիսի պայմաններում ենք աշխատում։
Օպերատիվ աշխատանքը բոլոր երկրներում նույն սկզբունքներն ու մեթոդներն ունի, սակայն ոչ մի երկրում չեն պահանջում, որ մեզ օգնող մարդկանց ցուցակները հրապարակվեն։ Եվ հիմա մեզ ոչ ոք չի օգնում, որովհետեւ վախենում են, որ վաղը, հնարավոր է, դրանք հրապարակվեն։ Այսօր հետախուզման մեջ է գտնվում 698 մարդ, նրանցից 90-ը փախել է գաղութներից եւ ազատ-համարձակ շրջում է, մտնում հասարակության մեջ, բայց մարդիկ այդ պոտենցիալ հանցագործների մասին մեզ որեւէ տեղեկություն հաղորդել զլանում են։ Ահա այսպես է ստեղծվում անպատժելիության մթնոլորտը։ Եվ մանավանդ, այսպես ասած, «գործարար» երիտասարդության մեջ նորից արթնացել է «գողական ռոմանտիկան»։ Սեղանիկների հետեւում կանգնած «տղերքի» մեծամասնությունը այդ ռոմանտիկայի մեջ է։
Իսկ մենք դեռեւս չունենք նույնիսկ միլիցիայի մասին օրենք։ Զավեշտական է, բայց մենք այսօր էլ առաջնորդվում ենք «սովետական միլիցիայի հրահանգներով», որոնց մեծ մասը չի համապատասխանում մեր իրականությանը։ Կամ քրեական օրենսգիրքը։ Օրենքները հնացել են, չեն գործում, աշխատանքային նախկին մեթոդներն անարդյունավետ են, նորերն էլ օրենքով ամրագրված չեն։ Քրեական օրենսգրքում՝ 232-րդ հոդված կա, ըստ որի, անօրինական զենք կրելը, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք կամ պայթուցիկ նյութեր կրելը, պահելը, պատրաստելը կամ վաճառելը պատժվում է ազատազրկմամբ
5 տարի ժամկետով։ Եթե ուսումնասիրենք դատական պրակտիկան, կտեսնենք, որ այսօր վերը նշվածի համար զուտ սիմվոլիկ պատիժներ են տրվում։ Ծիծաղելի է, բայց այսօր «գործող» քրեական օրենսգիրքը հաստատվել է 1961 թվականի մարտի 7-ին, Հայկական ԽՍՀ 5-րդ գումարման ԳԽ 5-րդ նստաշրջանում։
Սրանք հարցեր են, որ պետք է անհապաղ լուծվեն։ Առանց օրենսդրական հիմքի անհնար է արդյունավետ աշխատել։ ՆԳ նախարարությունը վաղուց է օրենքների փաթեթը ներկայացրել խորհրդարանին, բայց դեռևս ոչինչ չի ընդունվել։ Եվ ես ուղղակի զարմանում եմ, որ այս պայմաններում խորհրդարանը արձակուրդ է գնում։ Ի՞նչ արձակուրդ, ինչի՞ց են հոգնել։ Օրենքը անասելի հետ է մնացել կյանքից։ Տեսեք ինչ է կատարվում սեփականաշնորհման անվան տակ. շատ հիմնարկ–ձեռնարկությունների ղեկավարներ պահակների հետ միասին գողանում են գույքը, բայց օրենքը թերի է և հնարավորություն չի տալիս հանցավոր անփութության համար պահակին կամ ղեկավարին դատի տալ։
Հանցագործությունների աննախադեպ աճ եւ օրենքի բացակայություն՝ ահա իրականությունը։ Այս պայմաններում էլ աշխատում է քրեական հետախուզությունը։
Այս տարվա վեց ամիսների արդյունքով, մոտ 900 հանցագործություն ավելի ենք բացահայտել, քան անցյալ տարի։ Իհարկե, սրա հիմքը հանցագործությունների աճն է. ծանրաբեռնվածությունը ավելացել է, մեծացել է նաեւ օգտակար գործողության գործակիցը։ Այսինքն, ինքնագովության որեւէ հիմք չկա։
Ընդհանրապես, 1991 թվականի ընթացքում հանրապետությունում քրեական հետախուզության գծով կատարվել է 4401 հանցագործություն, այդ թվում, սպանություն՝ 93, բռնաբարություն՝ 19, անձնական գույքի հափշտակություն՝ 1736, թմրամոլութուն՝ 25, իսկ 1992 թվականի ընթացքում 6505 եւ համապատասխանաբար՝ 136, 10, 2370, 65։ 1991թ. չեն բացահայտվել 2824, 1992թ.՝ 3630 հանցագործություններ։
Նախկինում ՀՀ ՆԳ նախարարության քրեական հետախուզության վարչությունը աշխատել է միայն որպես կառավարման օղակ, որ կոորդինացրել է հանրապետության քրեական հետախուզության ծառայության աշխատանքները։ Այժմ կառավարման գործառույթին ավելացել է նաեւ կոնկրետ հանցագործությունների բացահայտման գործը: Մոտ 100 հանցագործություն այս տարի բացահայտել է մեր վարչությունը։ Օրինակ՝ Արտաշատի շրջանի Շահումյան գյուղում մեզ հաջողվեց բռնագրավել հսկայական քանակությամբ զենք եւ զինամթերք։ Եթե չեմ սխալվում, զենքի նման քանակություն դեռ չի հայտնաբերվել՝ 35 ավտոմատ, ձեռքի 3 գնդացիր, 28 ատրճանակ, այլ զինատեսակներ, 21495 փամփուշտ։ Բռնագրավվեց եւ պետբյուջե մուծվեց մոտ 6մլն. ռուբլի եւ 14000 դոլար։
Միլիցիան այսօր դեռեւս ուժեղ է եւ կարող է վիճակը շտկել, իրոք արդյունավետ պայքարել հանցագործությունների դեմ, բայց եթե միլիցիայի հանդեպ պետական եւ հասարակական վերաբերմունքը չփոխվի, չստեղծվի մեր գործունեության իրավական հիմք, 1-2 տարի հետո այլեւս ոչինչ անել հնարավոր չի լինի։ Միայն էնտուզիազմով հեռու չես գնա: