November 28, 2024

Ադրբեջանից միլիարդներ են պահանջում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 21 օգոստոսի, 1992թ., թիվ 160 (249)

ԱՊՀ-ի պետությունները Ադրբեջանից պահանջում են փոխհատուցել վնասները: Ըստ «Նոյան տապան» գործակալության տեղեկատվության, Ադրբեջանի նյութական ապահովման նախարար Զեյնալովը խորհրդարանին տեղեկացրել է, որ Հայաստանի հասցեագրված ապրանքային շարժակազմերի բռնագրավման պատճառով հանրապետության պարտքը կազմել է 11 միլիարդ ռուբլի: 8 միլիարդ ռուբլի գումարի առգրավված ապրանքները գտնվում են պաշտպանության նախարարության պահեստներում: Հայաստանին բեռներ մատակարարող հանրապետությունները Ադրբեջանի կառավարությունից փոխհատուցում են պահանջում: Նախարարի կարծիքով, անհրաժեշտ է համապատասխան միջոցներ ձեռնարկել այդ գումարը հատուցելու համար: Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Վ. Ահմեդովի հաղորդման համաձայն, այդ փաստերի հետաքննության հատուկ հանձնաժողով է ստեղծվել:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives