«Երկիր», 21 օգոստոսի, 1992թ., թիվ 160 (249)
Օգոստոսի 20-ի երեկոյան անհանգիստ էր Մարտունու շրջանում: Աղդամի շրջանի տարածքից ադրբեջանական բանակը փորձել է գրոհել Մարտունու շրջանի Ավդուռ և Մյուրիշեն գյուղերի պաշտպանական դիրքերի վրա: Ադրբեջանցիների հարձակումը ետ է մղվել: Հայկական կողմից կորուստների մասին չի հայտնվում:
Նույն օրը Ֆիզուլու շրջանի տարածքից «Գրադ» կայանքներից, հրանոթներից ու հեռահար զենքերից ռմբակոծվել և հրթիռակոծվել են Հադրութ ավանը ու շրջանի այլ գյուղեր: Տուժածների մասին տեղեկություններ չկա: