«Երկիր», 21 օգոստոսի, 1992թ., թիվ 160 (249)
Ադրբեջանի ազգային բանակը նոր լայնածավալ գործողություններ է սկսել ԼՂՀ Մարտակերտի շրջանի արևելյան սահմանագծում: տարբեր աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն, օգոստոսի 20-ի կեսօրին թշնամու զրահատեխնիկան Աղդամի շրջանի Փափրավենդ գյուղի տարածքից սկսել է առաջ շարժվել Գյուլաթաղ (Վարդաձոր) գյուղի պաշտպանական դիրքերը, որտեղ ծավալվել են արյունահեղ մարտեր:
Ստեփանակերտ հասնող տեղեկությունների համաձայն, ԼՂՀ պաշտպանության ուժերին առայժմ հաջողվում է դիմակայել թշնամու գերակշիռ ուժերին: