«Երկիր», 20 օգոստոսի, 1992թ., թիվ 159 (248)
Օգոստոսի 19-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Գևորգ Պետրոսյանը ընդունել է նախօրյակին աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած ՀՀ փոխվարչապետին Հրանտ Բագրատյանին:
Ըստ ԼՂՀ ԳԽ մամլո ծառայության, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հանրապետությունների միջև քաղաքական, տնտեսական և այլ փոխհարաբերություններ:
ԼՂՀ ԳԽ մամլո քարտուղար Գ. Բաղդասարյանի տեղեկատվության համաձայն, հանդիպումը անցել է բարեկամական և փոխհամաձայնության մթնոլորտում: Նշենք, որ Ստեփանակերտում գտնվելու ընթացքում Հրանտ Բագրատյանը ԼՂՀ պետական պաշտպանության կոմիտեի հետ ուսումնասիրել է մի շարք կարևոր հարցեր, որոնց բովանդակության մասին չի հայտնվում: