«Երկիր», 20 օգոստոսի, 1992թ., թիվ 159 (248)
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ շաբաթ որը Հայաստան է ժամանելու թուրքական պատվիրակությունը՝ երկու երկրների հարաբերությունների գնահատման նպատակով: Պատվիրակությունը գլխավորելու է Թուրքիայի ԱԳ նախարարության աշխատակիցը: Ինչպես հայտնի է, Թուրքիան ճանաչել է Հայաստանի անկախությունը, սակայն ձեռնպահ է մնացել դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց: