«Երկիր», 20 օգոստոսի, 1992թ., թիվ 159 (248)
ԼՂ Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնակատար է նշանակվել Բորիս Առուշանյանը, որը նախկինում կատարում էր փոխվարչապետի պարտականությունները: ԼՂՀ փոխվարչապետի պաշտոնակատար է նշանակվել Ժիրայր Պողոսյանը:
ԼՂ Հանրապետությունում նոր ստեղծված տեղեկատվության և մամուլի գերատեսչության ղեկավար է նշանակվել Մարսել Պողոսյանը, Ստեփանակերտում Պետական Պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչ է նշանակվել Յուրի Ներսիսյանը: