«Երկիր», 13 օգոստոսի, 1992, 154 (243)
Չնայած իրավապահ մարմինների վերջերս ձեռնարկած միջոցառումներին, շարունակվում է Հայաստանից ռազմավարական հումքի՝ մասնավորապես պղնձի արտահանումը։ Եթե մինչեւ այժմ վայ–գործարարները պղինձը անմիջապես Թուրքիա էին արտահանում, ապա այժմ այլ «մարտավարություն» է ընտրվել։
Իրազեկ աղբյուրներից հայտնի է, որ վրաստանաբնակ հայերը, եղբայր վրացիների հետ համագործակցած, սահմանային ստուգման կետերում (շշուկներ կան, որ ոչ առանց շահադիտության) մատների արանքով են նայում դրան։ Իսկ թանկարժեք մետաղը շարունակում են Հայաստանից դուրս բերել եւ այնուհետեւ հանել արտաքին շուկա: