«Երկիր», 13 օգոստոսի, 1992, 154 (243)
Հայաստանի արտաքին գործոց նախարար Ր. Հովհաննիսյանը Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի մյուս պետությունների կառավարություններին կոչ է արել քայլեր ձեռնարկել Ադրբեջանի «անմարդկային քաղաքականությունից» ռուսներին եւ ազգային մյուս փոքրամասնություններին պաշտպանելու համար։ Ըստ «Ինտերֆաքսի», Հայաստանի Կրասնոսելսկի շրշանի ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ օգոստոսի 11-ին կայացած հանդիպման ժամանակ նախարարը դատապարտել է «Հայ-ռուսական փոխհարարերություններում սեպ խրելու» փորձերը։