«Երկիր», 13 օգոստոսի, 1992, 154 (243)
Հայաստանի ԱԳ նախարարությանը մոտ կանգնած աղբյուրներից «Ինտերֆաքսին» հայտնի է դարձել, որ Երեւանում ընթացող հայ-ռուսաստանյան միջպետական բանակցությունների ընթացքում հայկական կողմը մտադիր է շոշափել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հարցը եւ այդ առնչությամբ ճշտել Ռուսաստանի դիրքորոշումը։
Հայկական պատվիրակության ղեկավարի օգնական Ա. Խաչատրյանն «Ինտերֆաքսի» թղթակցին հաղորդել է, որ օգոստոսի 11-ին կայացած պատվիրակությունների առաջին հանդիպումը հիմնականում «ճանաչողական» բնույթ է կրել։ Կողմերը ներկայացրել են քննարկվող հարցերի շուրջ իրենց նախնական դիրքորոշումները։