«Երկիր», 12 օգոստոսի, 1992, 153 (242)
Օգոստոսի 9-ի դրությամբ 27 հազար փախստական է վերադարձել Ցխինվալի շրջանը, հաղորդում է «Սարկե» գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳ նախարարության մամլո ծառայությունը։
Ըստ նույն աղբյուրների, Ցխինվալի շրջան է այցելել Ռուսաստանի Դաշնության խորհրդարանական պատվիրակությունը, որը հանդիպումներ է ունեցել խաղաղարար ուժերի ներկայացուցիչների եւ բնակչության հետ։ Թբիլիսիում պատվիրակությանը ընդունել է Վրաստանի Պետխորհրդի նախագահ Էդվարդ Շեւարդնաձեն: