«Երկիր», 12 օգոստոսի, 1992, 153 (242)
Յաղուբ Մամեդովը ներկայումս հեռացված է Բաքվի բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնից: Բաքվի բժշկական համալսարանին կից ստեղծվել է նրա պաշտպանության կոմիտե: Ս. թ. մարտին, պրեզիդենտ Այազ Մութալիբովին իշխանությունից հեռացնելուց հետո, Յաղուբ Մամեղովը որոշ ժամանակ կատարում էր հանրապետության ղեկավարի պարտականությունները: Ըստ Մամեդովի պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալի հայտարարության, Յաղուր Մամեդովը իշխանությունների համար վտանգավոր է նրանով, որ գիտե գաղտնի պահված որոշ մանրամասներ Շուշին եւ Լաչինը հայերին հանձնելու եւ Ադրբեջանի կոմկուսի նախկին առաջին քարտուղարներ Աբդուրահման Վիզիրովի եւ Այազ Մութալիբովի իշխանությունից հեռացնելու որոշ գաղտնի փաստեր: