«Երկիր», 12 օգոստոսի, 1992, 153 (242)
Օգոստոսի 11-ին Ռուսաստանի ժողովրդական պատգամավոր, նախագահ Ելցինի խորհրդական Գ. Ստարովոյտովան, հանդես գալով Սանկտ Պետերբուրգի հեռուստատեսությամբ, անդրադարձել է ադրբեջանական զորքերի կողմից Արծվաշեն գյուղի գրավմանը: Նա մասնավորապես հայտարարել է. «Խոսքն այն մասին է, որ պատերազմը Լեռնային Ղարաբաղի տարածքից անցնում է Հայաստանի սահմաններից ներս։ Մենք (ես նկատի ունեմ Ռուսաստանը) դժվարին կացության մեջ ենք գտնվում…
Ինչպես հայտնի է, Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, ԱՊՀ-ի անդամ է, բացի այդ, Հայաստանը կոլեկտիվ անվտանգությաս պայմանագիրը ստորագրած պետությունների թվում է, ինչը Ռուսաստանին պարտավորեցնում է արտաքին հարձակման դեպքում որոշակի գործողություններ ձեռնարկել նրա տարածքը, նրա ժողովրդին, նրա շահերը պաշտպանելու համար։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանի ղեկավարությունը եւ ԱԳ նախաարությունը պարտավոր են հարկ եղածին պես արձագանքել Անդրկովկասում բռնության ու պատերազմի այդ սաստկացմանը»։
Այն հարցին, թե ինչպիսին կարող է լինել Ռուսաստանի արձագանքը, Գ. Ստարովոյտովան պատաասանել է. «Արձագանքը կարող է լինել ԱԳ նախարարութան նոտայի տեսքով, ԱՊՀ ի ղեկավարությանը շտապ կերպով հավաքելու եւ հավաքական որոշում ընդունելու փորձի տեսքով կամ Ռուսաստանը կարող է որոշակի պահանջներով դիմել միջազգային ընկերակցությանը։ Բացի այդ, Հայաստանի տարածքում կան զորքեր, որոնք այսօո ենթարկվում են Հայաստանին։ Այդ զորքերը կարող են գործի դրվել: Ես գտնում եմ՝ այն, ինչ գրված է թղթի վրա, այն, ինչ ստորագրված է, պետք է կատարվի»։