November 27, 2024

Վկայում է ռազմագերին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 11 օգոստոսի, 1992, 152 (241)

Օգոստոսի 8-ին «Արցախ» թերթում տպագրվել է հարցազրույց ադրբեջանական բանակի զինվոր Վահիդ Կուլիեւի հետ, որը գերի է ընկել Ճարտար գյուղի մոտ տեղի ունեցած մարտերի ժամանակ։ 25-ամյա շարքային զինվորը թեեւ թալիշ է, սակայն անձնագրում նրա ազգությունը նշված է ադրբեջանցի։ Ռազմաճակատ են ուղարկել հարսանիքից երկու ամիս անց։

Համաձայն նրա հաղորդած տեղեկությունների, ադրբեջանական բանակում շարքայիններին հարձակման են քշում օմօնականները եւ նախագահական գվարդիայի ջոկատները։ Փախուստի դիմելու կամ խուսափելու դեպքում, նրանց տեղում գնդակահարում են։ Նա հայտնել է նաեւ, որ զինակոչից խուսափելու դեպքում հաշվեհարդար են տեսնում զինակոչիկի ընտանիքի անդամների հետ։ Զինակոչից ազատելու համար զինվորական կոմիսարիատը պահանջում է մինչեւ 100 հազար ռուբլի կաշառք։

Վ. Կուլիեւի վկայությամբ, ադրբեջանական հեռուստատեսությամբ անընդհատ տարվում է հակահայ քարոզչություն, իսկ ղարաբաղյան իրադարձությունները ներկայացվում են խեղաթյուրված։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives