«Երկիր», 11 օգոստոսի, 1992, 152 (241)
ԼՂՀ սահմանային գոտիներում իրավիճակը մնում է անհանգիստ։ Օգոստոսի 9-ին, ամբողջ օրվա ընթացքում եւ 10-ի առավոտյան ադրբեջանաբնակ Ամիրանլար, Մուղանլի եւ Կուրապատկինո գյուղերի տարածքներից ականանետներից, թնդանոթներից եւ հրասայլերից հրետանակոծության են ենթարկվել Մարտունի շրջկենտրոնը եւ քաղաքից դուրս գտնվող ինքնապաշտպանության ուժերի դիրքերը: Վիրավորվել է մեկ խաղաղ բնակիչ։ Կան ավերածություններ։
Նույն օրը, օգոստոսի 9-ին Ֆիզուլու շրջանի տարածքից հրթիռակրծության է ենթարկվել Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ուժերի դիրքերը: Վիրավորվել է երկու ազատամարտիկ։
ԼՂՀ ՆԳ նախարարությունից ստացված հաղորդագրության համաձայն, Աղդամի շրջանի Գյուլափլի գյուղի տարածքից հրետակոծվել է Մարտունու շրջանի Ավդուռ գյուղը։ Արձակվել է 130 արկ։ Կան զգալի ավերածություններ։
Միեւնույն ժամանակ Ֆիզուլու շրջանի տարածքից «Գրադ» կայանքից, հրասայլերից եւ թնդանոթներից օգոստոսի 9-ի կեսգիշերին հրետակոծվել են Հադրութ ավանը եւ շրջանի Դուդուկչի գյուղը։ Արձակվել Է 100-ից ավելի արկ։ Զոհվել է երկու հայորդի։ Կան ավերածություններ։