«Երկիր», 8 օգոստոսի, 1992, 151 (240)
Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԽ-ի շրջանակներում տեղի ունեցող Հռոմի արտակարգ հանդիպման մասնակիցները ընդունել են հակամարտ կողմերին ուղղված դիմում, որում կոչ է արվում 60 օրով դադարեցնել կրակը։
Իտալիայի արտաքին գործոց նախարարության մամլո տեղեկագրում ասվում է, որ դիմումը կհանձնի խորհրդաժողովի նախագահ Մ. Ռաֆայելին՝ տարածաշրջան կատարելիք առաջիկա այցելության ընթացքում։