«Երկիր», 8 օգոստոսի, 1992, 151 (240)
Հինգշաբթի, օգոստոսի 6-ին, ադրբեջանական բանակը նոր հարձակումներ է ձեռնարկել Մարտակերտի շրջանի պաշտպանական ուժերի դիրքերի վրա։ Ըստ տեղեկությունների, չնայած հայերի պաշտպանական գործողություններին, ադրբեջանական զինյալ ուժերին, մեծաքանակ զրահատեխնիկայով եւ օդուժի օգնությամբ, հաջողվել է առաջ անցնել: Թշնամու հսկողության տակ են անցել Հակոբ Կամարի գյուղը եւ Մարտակերտ քաղաքի շրջակա բարձունքները:
Ուշ գիշերին հայտնի դարձավ, որ թշնամին, ունենալով գերակշիռ թվով ռազմական տեխնիկա եւ կենդանի ուժ, շարունակելով հարձակումը, հասել է մինչեւ Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղը: Տվյալ պահի դրությամբ, գյուղը գտնվում էր չեզոք գոտում: Երկու կողմերից էլ կան զոհեր եւ վիրավորներ:
ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերին հաջողվել է ոչնչացնել ադրբեջանական բանակի երեք հրասայլ եւ երկու ռազմական ուղղաթիռ: Հայկական կողմից վնասված տեխնիկայի մասին տեղեկություններ չկան:
Մյուս կողմից, ադրբեջանական բանակը ուժգին ռմբակոծության է ենթարկել ԼՂՀ սահմանամերձ գոտու բնակավայրերը եւ պաշտպանական դիրքերը։
Օգոստոսի 6-ին, ամբողջ օրվա ընթացքում, Ֆիզուլու շրջանի տարածքից ռմբակոծվում եւ հրթիռակոծվում էին Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղը ել Կարմիր Շուկա ավանը,
Նոր Շենի վրա արձակվել է 50 արկ եւ հրթիռ, իսկ Կարմիր Շուկա ավանի վրա 25 արկ, Կարմիր Շուկայում ավերվել է երեք, իսկ Նոր Շենում 7 տուն:
Ռմբակոծության ենթարկված մյուս վայրերից տուժածների մասին տեղեկություններ չի հաղորգվում:
Ուրբաթ, օգոստոսի 7-ին, Մարտունու շրջանի ադրբեջանաբնակ Ամիրանլար եւ Մուղանլու գյուղերի շրջակայքից հրետակոծության է ենթարկվել Մարտունի քաղաքը: Զոհվել է մեկ եւ վիրավորվել երկու բնակիչ: Կան ավերածություններ:
Կեսօրից հետո «Գրադ» կայանքից հրետակոծվել է Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղը: Վիրավորվել են 6 հոգի: Կան ավերածություններ: