«Երկիր», 31 հուլիսի, 1992, 145 (234)
Վերջին ժամանակներս հարաբերական անդորր էր Գորիսի շրջանի սահմանամերձ տարածքներում: Մալխալու-Ստրոյկա ուղղությունը հսկող հայկական ինքնապաշտպանական ուժերի եւ ադրբեջանական բանակի ստորաբաժանումների մարտիկների միջեւ ժամանակ առ ժամանակակտիվանում են ռազմական գործողությունները: Չողունի խութ կոչվող ճակատային գիծը հսկող մարտիկների զգոնությունը կոտրելու նպատակով ադրբեջանցիները գործի են դնում հատուկ նշանառության հրազեններ: Հուլիսի 30-ի առավոտյան վերոհիշյալ տեղանքում ադրբեջանցիների արձակած գնդակի զոհ է դարձել գյուղի պաշտպանությունն իրականացնող մի կոռնիձորցի: