«Երկիր», 31 հուլիսի, 1992, 145 (234)
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ավելի հաճախակի են դարձել Մարտունու շրջանի սահմանային դիրքերի եւ գյուղերի հրետակոծությունները: Հուլիսի 29-ի երեկոյան Ֆիզուլու շրջանի Դիլաղարդա եւ Ներքին Վեյսալու գյուղերի տարածքներից «Գրադ» կայանքից հրթիռակոծության է ենթարկվել Մարտունու շրջանի Ճարտար գյուղը: Արձակվել են 20-ից ավելի հրթիռներ:
Միեւնույն ժամանակ, Աղդամի շրջանի Գյուլաբլի գյուղի տարածքից հրթիռակոծվել են Ավդուռ եւ Նոր շեն գյուղերը: Արձակվել է 60 հրթիռ: Երեք գյուղերում էլ կան ավերածություններ: Տուժածներ չկան: Նոր շենի եւ Ավդուռի ձորակում համեմատաբար հանգիստ է:
Նույն օրը հրասայլերից եւ «Գրադ» կայանքից հրթիռակոծվել է Հադրութ ավանը, ինչպես նաեւ նրա շրջակայքի հայկական գյուղերը: Արձակված 40 հրթիռների պայթյուններից բարեբախտաբար տուժողներ չեն եղել: